
Մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ է միջինը 5-6 հազար դրամ՝ գրենական պիտույքներ, հագուստ գնելու համար: «Առաջին լրատվական»-ը քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ հասկանալու, ինչքան են նախատեսում ծնողները ծախսել երեխաներին պատշաճ տեսքով դպրոց ճանապարհելու համար:
Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ գրենական պիտույքները թանկ են, հագուստը համեմատած նախորդ տարիների հետ էժանացել է: Կարծիքները տարբեր էին՝ գնումների ֆինանսական կողմը կախված է ընտանեկան բյուջեից, կոնկրետ թիվ չեն նախատեսում ծախսել: Հարցվածներից մեկն էլ նշեց, որ եթե 1 հազար դրամով մեկ երեխային ճանապարհեն դպրոց, ուրեմն «էժան են պրծել»:
Մանրամասները՝ տեսանյութում