Կանադացի գիտնականները հերքել են մարդու օրգանիզմի համար կերակրի աղի վնասակարությունը։ Հետազոտողները պարզել են, որ դրա համաչափ կիրառումն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Lancet պարբերականում։

Հոդվածում նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրուրդ տված օրական 5 գրամ աղի չափաբաժնի մի փոքր ավելացումը առողջությանը չի վնասի։ Իսկ ահա աղի պակասը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը։
 
Դա է ապացուցել 21 երկրից 94 հազար մարդու մասնակցությամբ գիտափորձը։
 
Գիտնականների կարծիքով՝ անվտանգ չափաբաժին է օրական 7-8 գրամ աղը (1 թեյի գդալ)։