ՊՆ «թեժ գծին» զանգերի քանակն աճել է հատկապես կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ: ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
 
Նրա խոսքով՝ մինչ այս պահը 1-2 նյութ է նախապատրաստված, իսկ մնացած բողոքների մասով ուղղակի հսկողություն է սահմանված:

«Զանգեր են լինում նաև, որ N զորամասում վառելիքի վաճառք է իրականացվում: Իհարկե, այս դեպքերը այդքան մեծ թիվ չեն կազմում, բայց պատշաճ վերահսկողություն է իրականացվում»,- ասաց ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը:

 Դեպքերն ուղարկվում են ռազմական ոստիկանություն, և նրանք իրենց պատասխանը հետ են ուղարկում, թե որքանով են այդ աղբյուրները վստահելի: 3