Իտալիայում ջրհեղեղից վեց մարդ է զոհվել
Ինչպես հայտնում է «ANSA» լրատվական գործակալությունը, Իտալիայի Լիվոռնո քաղաքում տեղացած տեղատարափ անձրեւների եւ դրանց հետեւանքով սկսված ջրհեղեղի պատճառով վեց մարդ է զոհվել: Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած: Նշենք, որ անձրեւները շարունակվելու են Կենտրոնական Իտալիայում նաեւ առաջիկա օրերին:
 
Տեղի իշխանությունները Հռոմից խնդրել են այդ շրջաններում արտակարգ դրություն հայտարարել: Վերջին մի քանի ժամերին թափվել է 400 մմ տեղումներ: