Հովսեփ Խուրշուդյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․

 «Հակահեղափախականների մարտավարությունը փոխվել է: Տեսնելով, որ Ռոբին ու Սերժին գովաբանող ֆեյքերի վրա միլիարդ էլ ծախսեն՝ անօգուտ է, սկսել են շեշտը դնել հեղափոխության եւ դրա խորհրդանիշների թիրախավորման վրա: Ընդ որում ԼԳԲՏ թեման ամենախրթինն է, չքննարկվածը, չլուսավորվածը եւ բնակչության մեծ մասի մոտ վախեր առաջացնողը: Այդ վախերը կերակրելն ու բորբոքելը ավելի դյուրին է, քան փարատելը եւ "բռնելը": Սերժ Թանկյանի դեմ լավ կազմակերպված արշավը հենց դա է ցույց տալիս: Ընդ որում այս արշավի մասնակիցների պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ դրան լծվել են ոչ միայն սերժածառա եւ ռոբածառա օգտատերերն ու ֆեյքերը, այլեւ ռուսուլմանները:
 
Մեկ անգամ չէ որ ասել ենք՝ հրեշ-համակարգը հեռացված է իշխանությունից, վիրավորված է, բայց դեռ չեզոքացված չէ եւ դա հերիք չէ՝ դեռ տիրապետում է հսկայական ֆինանսական միջոցների, որոնք ծառայեցնում է հակահեղափոխական քարոզչությանը: Նրան սկսել է թափով դաշնակցել միջազգային պատժամիջոցներից հյուծվող կրեմլայն վիրավոր արջը՝ իր հայաստանյան կրեատուրայով հանդերձ: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ հակաքայլերը պետք է շատ գրագետ եւ արդյունավետ լինեն:

Սիրո եւ համերաշխության հեղափոխության առաջնորդները երկու ելք ունեն այս պարագայում.

 1. Ընկրկել, լռել, չանդրադառնալ այս թեմային, կամ անգամ միանալ ՀՀ քաղաքացիների մի մասի հանդեպ սանձազերծված այս արշավին՝ զոհաբերելով նրանց իրավունքները "հանուն հեղափոխության":

 2. Նախաձեռնել իրավական եւ քաղաքական միջոցառումներ. ա/ ՀՀ բոլոր քաղաքացիների իրավահավասարության վերահաստատում եւ այլատյացության/մարդատյացության/հատվածապաշտության հրապարակային մերժում, բ/ ատելության քարոզի ու բռնության կոչերի համար պատժի հստակ մեխանիզմների կիրառում՝ հենվելով արդեն առկա օրենսդրական բազայի վրա (hատուկ՝ նոր օրենսդրության ընդունումը այլատյացության եւ ատելության քարոզի դեմ ԱԺ-ում առկա ՀՀԿ-ԲՀԿ-ական մեծամասնության պարագայում դժվար պատկերացնելի է): Հենց որ մի քանի "վառող", "մորթող", "վերացնող", "սատկացնող", "արունը խմող" ֆեյսբուքյան մարդակեր մոլագարներ հայտնվեն մեղադրյալի աթոռին, մնացած "ֆեյսբուքյան հերոսները" կմտնեն մկան ծակերը: Զուգահեռ պետք է թափով ոչ-ֆորմալ կրթություն սկսել իրականացնել, լուսավորչական աշխատանքներ տանել ԶԼՄ-ներով, սոցցանցերով եւ այլ բոլոր հնարավոր միջոցներով: Այս վերջին միջոցառմանը ինքս էլ լումա կներդնեմ»:
Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=5117&l=am