«Սաշիկը Հայաստանից գողացված գումարներով բիզնեսները շարունակում է ԱՄՆ-ում»
 
 
 
 
Այս մասին տեղեկանում ենք Lily Yan ֆեյսբուքյան օգտատերի գրառման միջոցով:
 
«Գլենդելում վերջերս բացված ու արդեն բոյկոտված Կարաս ռեստորանի հիմնադիր ու գործադիր տնօրեն Տիգրան Յուզբաշյանը, չնայած բոլորիս համար հայտնի փաստի, փորձում է հերքել Սաշիկի՝ Կարասի իրական սեփականատեր լինելը:
 
Հիշում եք չէ՞, որ հեղափոխության ժամանակ, Լոս Անջելեսում, Կարասի դեմ լոսանջելսահայերը բոյկոտել էին. նպատակը ուղղված էր այս սննդի ցանցից այսուհետ չօգտվելու ու չհարստացնելու հիմա արդեն նախկին իշխանականներին, ովքեր Հայաստանից փողերը գողանում ու արտերկրում ծառայեցնում էին իրենց շահերին: Այս ամենը հաշվի առնելով՝ հիմնադրին մնում է միայն հերքել նախկին իշխանականի տանիք ուենենալը ու ստիպված հայտարարել, որ նա և իր ընկերը 0-ից են սկսկել այս բիզնեսը՝ առանց որևէ մեկի աջակցության կամ հովանավորության:
 
Սա, իհարկե, հնարավոր կլիներ, եթե խոսքը չգնար սարսափելի սոցիալական պայմաններ, տնտեսական դրություն ու հարկային դաշտ ունեցեղ երկրի մասին, որտեղ էլ,իբրև, առանց որևէ մեկի հովանու ներքո ստեղծվել ու դարձել է ազգային սննդի ցանց:
Համենայն դեպս, մեզ՝ հայերիս համար, երբեք էլ գաղտնիք չի եղել, ում բիզնեսն է առաջ գնում և ամենակարևորը՝ ի՞նչ եղանակով: Ես կոչ եմ անում ամերիկահայերին, շարունակել նույն թասիբով չօգտվել <<Կարասից>>՝ հիշելով, որ այն հայաստանցուց գողացված գումարներով է փորձում առաջ գնալ»։