Վարդան Ոսկանյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․ «Քանի որ ֆեյսբուքյան ընկերս հարցնում է, թե Հաղարծինում տեղացիների հետ հանդիպման ժամանակ Ն․ Փաշինյանն ի՞նչ բառ ասաց, երբ խոսում էր տեղական սալորի «այծի պտուկ» կոչվող տեսակի մասին, ասեմ, որ կիրառվեց հավանաբար այդ տարածաշրջանի բարբառներին հատուկ «բրախլամա» ձևը, որն առաջին անգամ եմ լսում, թեև նույնարմատ «բրախել» («թողնել, բաց թողնել, արձակել, շպրտել») բայը քաջածանոթ է նաև հենց Երևանի խոսվածքից։

Նշված երկու բառերն էլ թյուրքական փոխառություն են բարբառային հայերենում (հմմտ․ արմատական բայը՝ ադրբ․ buraxmaq [բուրախմագ], թուրք․՝ bırakmak [բըրաքմաք] «բաց թողնել, թողնել, շպրտել») և դատելով վարչապետի խոսքի համատեքստից՝ «նենց բրախլամա աճըմ ա», «բրախլամա» նշանակում է «արձակ, բարձիթողի, անմշակ»։