Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն Իբիցայում հիվանդանոց է ընկել։ Ինչպես գրում է Football Italia պարբերականը՝ 41-ամյա մարզիկի հոսպիտալացման պատճառը թոքաբորբն է եղել։

Ֆուտբոլիստին հիվանդանոց են տեղափոխել օգոստոսի 10-ին։ Ավելի ուշ նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել և մասնավոր հիվանդանոց են տեղափոխել։