ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանրապետական կոնգրեսական Դարել Իսայի հայտարարությունն այն մասին, որ FBI-ը և ԱՄՆ արդարադատության նախարարությունը ծրագիր էին մշակել՝ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը թույլ չտալու համար։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
 
«Ըստ երևույթին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (և FBI-ը) ծրագիր են ունեցել, որպեսզի Դոնալդ Թրամփին թույլ չտան նախագահ դառնալ։ Եթե դա մյուս կողմում տեղի ունենար, գործի բոլոր մասնակիցները բանտում կհայտնվեին»,-գրել է Թրամփը՝ ԶԼՄ-ներին մեղադրելով «մեր ժամանակների ամենամեծ պատմությունը» թաքցնելու մեջ։