Երեկ՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի երդմնակալության արարողությունը:
 
Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամը, սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել եղբոր հետ տեսակցությունից՝ դրանց կից գրելով՝  «Աշոտիկսսսս»:
 

 
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը ծառայության է մեկնել  հուլիս ամսին։
 
Ավելի վաղ նա տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում։