Այսօր ժամը 16:00-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումի քննության մասին որոշումը: 
 
Հատուկ Քննչական ծառայության կողմից ներկայացված են հիմնավորումներ, թե ինչու պետք է Քոչարյանը մնա կալանքի տակ: 
 
Քոչարյանի պաշտպաններն էլ իրենց հիմնավորումներն են ներկայացրել: Ավելին, ՀՀ և Արցախի Ազգային ժողովների պատգամավորներն էլ անձնական երաշխավորություն էին ներկայացրել` նրա խափանման միջոցը փոխելու համար: