Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 15:40-ի սահմաններում Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 43-ամյա Գոհար Հ.-ն Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի 65 հասցեում գործող «Քնար» համատիրությունում նշված համատիրության նախագահ Աշոտ Գևորգյանը անհիմն քաշել է իր մազերից, ձեռքերով հարվածել դեմքին, մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով իրեն պատճառել է մարմնական վնասվածքներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: