Արամ Կարապետյան
 
 
Այսի՞նքն , մինչև այսօր չգիտեին , որ՝ անձեռնամխելի էր…Բռնեմ, բաց թողնեմ փառթի...
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ազատ արձակվեց. վերաքննիչ քրեական դատարանը հիմք ընդունելով նրա անձեռնմխելիությունը, փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
 
Ինչ են գրում քաղաքականության մեջ թրծվածները․
 
Hmayak Hovhannisyan
 
Ընտրովի արդարադատություն իրականացնելու մասին միջազգային ատյանների կողմից հնարավոր մեղադրանքներից խուսափելու տեսանկյունից հասկանալի վճիռ է. Եթե Սաշիկին կամ Լյովիկին բռնում ու հետո բաց են թողնում, ապա ինչու՞ պետք է Հայաստանի երկրորդ նախագահին բռնելուց հետո բաց չթողնեն..
 
Styopa Safaryan
 
ՀՔԾ-ն պետք է բողոքարկի դատարանի որոշումը։ Քոչարյանը անձեռնմխելի չէ, թող պաշտպանները գլուխ չհարդուկեն, իրենց փողն աշխատեն /իրենց Աստծու առաջ պատասխան տալով, եթե այն փողը չէ/։ Հանցագործը պետք է նստի։
 
Ashot Asatryan
 
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը մի քանի նշաններ ունի։
 
Առաջինը։ ՀՀ նոր իշխանությունը իրոք չի միջամտում դատական համակարգին ու դատավորները զանգով վճիռներ չեն կայացնում։ Սա ունի ինչպես դրական, այնպես էլ բացական կողմ, քանի որ շատ դեպքերում եթե երկրի ղեկավարությունը չի միջամտում որոշ դատավարությունների, ապա դրանց սկսում են միջամտել հենց դատապարտվողները, որը իրականում ավելի վտանգավոր է։
 
Երկրորդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց հետո փորձում է ամեն գնով կատարել այն ամենը ինչի ծարավն է ժողովուրդը։ Այսինքն ինչ պահանջում է ժողովուրդը փորձ է կատարվում դրանք գոհացնել՝ ինչ գնով էլ լինի։ Բայց իրականում դա նույնպես սխալ է։ Այսինքն վարչապետը պետք է պատրաստ լինի Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուն, հետո նոր ձերբակալի, այլ ոչ թե ձերբակալի ժողովրդին հագեցնելու համար, հետո ինչ-ինչ պատճառներով ազատ արձակի։ Միշտ չէ, որ ժողովրդի արդար պահանջը կարելի է կատարել առանց նախապատրաստվելու։
 
Արմեն Հովհաննիսյան
 
Այսպիսի հարված դեռ նոր իշխանությունը չէր ստացել։
 
Տիգրան Առաքելյան
 
Նույնիսկ եթե հաջորդ՝ վճռաբեկ ատյանը որոշի նորից Ռոբին կալանավորել, դա արդեն ոչինչ է։ Վստահաբար ասում եմ, Ռոբին հենց էս մի քանի օրվա ազատություն էր պետք։
 
Արա Արտավազդի
 
Ուրախութիուններդ երկար չտեւեց, Քոչարյանը ազատ է, Նիկոլն էլ իր գլխին սարքեց։ Է՞ս էր ձեր ուզածը։
 
Ani Kaghinyan
 
 
Գիտունիկներ ջան, որ ասում էի՝ անհիմն փաստերի վրայ են ձերբակալել Ռոբին, ասում էիք՝ ո՞նց թեե, հիմա իմացա՞ք՝ ոնց թե։
 
Vard Simonyan
 
Քոչարյանի կալանքը փոխվեց, ցավոք........դեռ կա մի ելք՝ մեղադրող կողմը կարող է դիմել վճռաբեկ դատարան:
 
Արա Պապյան
 
Թավշյա հեղափոխությունը պիտի հասկանա, որ եթե հակահեղափոխությունը հեղաշրջում իրականացնի, ապա նրանց քայլերը բնավ թավշա չեն լինելու:
 
Գագիկ Կիլիկյան
 
Երբ նա ազատ է, բոլորս ենք բանտում։
 
Արամ Կարապետյան
 
Այսի՞նքն, մինչև այսօր չգիտեին, որ՝ անձեռնամխելի էր…Բռնեմ, բաց թողնեմ փառթի...
 
Toros Sefilian
 
Այսօր՝ Ռ. Քոչարյանի ազատ արձակումով սիրոյ եւ համերաշխության հեղափոխութիունը իմաստազրկուում է:
 
Վախթանգ Սիրադեղյան
 
Եթե վերաքննիչ դատարանը Քոչարյանին ազատում է կալանքից սահմանադրական անձեռնմխելիության հիմքով, դա չի նշանակո՞ւմ արդյոք, որ հաջորդ անգամ մեկ այլ դատարան նրան կազատի նաև մեղադրյալի կարգավիճակից, ինչի համար նրա փաստաբանները կրկին կդիմեն դատարան՝ սպասելով մեղադրող կողմի բողոքարկման արդյունքին:
 
 
Հասմիկ Բաբաջանյան