ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վաղը ժամը 12։00-ին մամլո ասուլիս է հրավիրել։
 
168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հորդորեց իրեն հարցեր չուղղել, այլ վաղը բոլոր հարցերը տալ Ռ.Քոչարյանին։

Մեր ճշտող հարցին, այսինքն՝ Ռ. Քոչարյանը երկրից դուրս գալու մտադրություն չունի՞, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Դուրս գալու մասին խոսք չկա, ինքը Երևանում է, վաղն էլ ասուլիս է տալիս»:

Աղբյուր` Փաստինֆո