Ինչպես հայտնի է՝ այսօր ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա»բիզնես կենտրոնում նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Երեկ Վերաքննիչ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը և վերջինս ազատ արձակվեց և պատրաստվում է այսօր մամուլի ասուլիսի միջոցով պատասխանել հարցերին:

 Ընդգծենք, որ սոցիալական ցանցերում արդեն տարբեր խմբեր են առկա, որոնք կոչն են անում այսօր հավաքվել և բողոքի ակցիա անցկացնել բիզնես կենտրոնի դիմաց, շրջափակել մուտքերը: Վերջնական որոշումն արդեն առկա է և Քոչարյանի ազատ արձակման հետ չհամաձայնողները 11:30-ին կհավաքվեն բիզնես կենտրոնի դիմաց:

 Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա էին ցանկանում անցկացնել Քոչարյանի կողմնակիցները, սակայն հետ էին կանգնել իրենց տքից՝ վախենալով, որ Կոնգրեսը կարող է սադրիչներ ուղարկել: