«Լացուկոծի Թարգը Թվեք» և Հիշեք Այս Կարևոր Երեք Բաները․․․
 
 
Ինչպես արդեն հայտնի է, այսօր` Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահը ազատ արձակվեց:
 
 
 
Գործը քննել է  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ աշխատել է նախագահի աշխատակազմում՝
 
որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ, ինչպես նաև եղել է`
նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ:
ՀՀ երկրորդ նախագահի՝ դատարանից ազատ արձակման լուրը, մեծ իրարանցում առաջացրեց հասարակության շրջանում։
 

 
Շատերը միանգամից սկսեցին հուսահատության ու հիասթափության կոչեր հնչեցնել, իբրև թե այս ամենն ուղղակի անհաջող բեմադրություն էր։
 

 
Այս պարագայում շատ կարևոր է հիշել միքանի կարևոր հանգամանքի մասին։

 
 
Առաջին․ Հայաստանի հանրապետությունում դատաիրավական համակարգը դեռևս կաղում է և չի կտրվել նախկին իշխանությունների ժամանակ ձևավորված իր կողմնապահ բնույթից։
Երկրորդ․ Ռոբերտ Քոչարյանի դատարանից ազատ արձակումով դեռ ոչինչ չի նշանակում․ նա մնում է մեղադրյալի կարգավիճակում, ու Մարտի 1-ի բոլոր մեղավորները հաստատապես կրելու են իրենց արժանի պատիժը։
 
Երրորդ։ Նիկոլ Փաշինյանը դատավոր չէ և ոչ էլ դատախազ, կամ քննիչ։ Ինչպես ինքն է բազմիցս ասել, նա ոչ մի պարագայում չի պատրաստվում զանգերով ճնշում գործադրել որևէ դատավորի վրա, որպեսզի չազդի վերջինիս որոշման վրա։
 
 
 

 
Սակայն մի բան հստակ է ու պարզ․ ցանկացած դատավոր, որը կկայացնի անօրինական որոշում, նույնպես կպատժվի օրենքի ամբողջ խնստությամբ։
 
Հետևաբար պետք է թարգել այդ անհիմն լացուկոցներն ու իրողություններին նայել ոչ մակերեսորեն և սթափ։
 
Որքան էլ, որ մեծ լինի հասրակական պահանջը այս կամ այն հարցի շուրջ, հեղափոխություն չի արվել, որպեսզի հարցերը լուծվեն այնպես, ինչպես որ նախկինում էր լուծվում։ / Ա․Ջ/ ․․․