ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիս էր հրավիրել «Էրեբունի-Պլազա» հյուրանոցում: Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ցույց իրականացնող ակտիվիստներին հաջողվեց մուտք գործել ասուլիսի սրահ և բոյկոտել ասուլիսը:

 Նրանք բղավում էին «մարդասպան», «ցմահ», «ալբանացի»: Ակտիվիստների շարքում են նաև մարտի մեկին զոհվածների հարազատներն ու ընտանիքի անդամները: Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցները լքեցին ասուլիսի տարածքը: Ականատեսների խոսքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեքենայով նույնպես հեռացավ:
 

 
Ակտիվիստներն ասուլիսի տապալումից հետո շարժվեցին դեպի Գլխավոր Դատախազության շենք: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը դուրս եկավ և լսեց ակտիվիստներին: Նա ասաց, որ դեռևս Վերաքննիչ դատարանի որոշումը չեն ստացել և երբ ստանան այն, որոշման համահունչ բողոք կներկայացնեն: Հետո ակտիվիսիտներն շարժվեցին դեպի Բարձրագույն Դատական Խորհուրդի շենք: Նրանք հայտարարեցին, որ սկսում են ստորագրահավաք և պատրաստվում են այն հանձնել ԲԴԽ, որպեսզի կասեցվի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազրությունները:
 
 
 
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել։