Brewery Cerne Abbas գարեջրի գործարանը յուրօրինակ խմիչք է արտադրել, որը ոչ միայն դուր կգա գարեջրի բոլոր սիրահարներին, այլև հնարավորություն կընձեռի ավելի հաճախ և «որակյալ» սեռական հարաբերություներ ունենալ:

Գարեջրի ստեղծողները նշում են, որ Watercress Warrior կոչվող նորարարությունը աշխատում է որպես բնական խթանիչ, արթնացնում է հակառակ սեռի նկատմամբ հետաքրքրությունը՝ գրում է The Sun-ը:
 
Գարեջրի առանձնահատկությունները նույնիսկ նշված են շշի վրա. պիտակի վրա ավանդական լոգոների փոխարեն պատկերված է հին ժամանակների ռազմիկ: Խմիչքի հիմնական գաղտնիքը աղբյուրի ջրի և հազարի տերևների մշակման յուրահատուկ ձևն է: