Մշտական լարվածությունն իր ետևից կարող է բերել հորմոնալ անհավասարակշռություն, նյութափոխանակության դանդաղում, իմունային համակարգի թուլացում և այլն։
 
Օրգանիզմը չսպառելու համար հարկավոր է այն ապահովել անհրաժեշտ նյութերով։ Այդ նպատակով կարող եք ամեն առավոտ օգտագործել այս կոկտեյլը։
 Բաղադրիչներ
   
   բանան
3 ելակ
4 ճաշի գդալ վարսակի ալյուր
2 սառույց
մեղրախոտ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Այս կոկտեյլի պատրաստումը շատ պարզ է։ Պարզապես հարկավոր է բլենդերի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ապա մի փոքր ջուր ավելացրեք, որպեսզի կոկտեյլը շատ խիտ չլինի։
 
Մի մոռացեք, որ հարկավոր է ակտիվ կենսակերպ վարել, մարզվել, հավասարակշռված սննդակարգի հետևել։