Քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ է դրված և այն պայթելու է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են և դեպքի վայր են ժամանում մեծ թվով փրկարարներ, ոստիկանության ծառայողներ:
Մանրամասները՝ քիչ ուշ