Դոնալդ Թրամփը Ֆլորիդան աղետի գոտի է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդան հայտարարել է տարերային աղետի գոտի: Այս մասին հայտնում է CNN-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սոթքն էր դիմել նախագահ Թրամփին այդ խնդրանքով: Ըստ հաղորդագրության, որը տարածվել է Սպիտակ տան կողմից, նախագահ Թրամփը նաեւ հանձնարարել է դաշնային իշխանություններին ուսումնասիրել, թե ինչ տեսակի եւ ծավալի օգնություն է անհրաժեշտ տրամադրել Ֆլորիդայի նահանգային եւ տեղական իշխանություններին պատուհասած «Իրմա» փոթորկի հետեւանքները հաղթահարելու համար:
 
Նշենք, որ «Իրմա» փոթորկի թիրախում հայտնվել է 30 միլիոն մարդ: Տարհանման ենթակա է Ֆլորիդայի 6,3 միլիոնանոց բնակչությունը: 114 հազար մարդ ներկայումս տեղակայվել է 500 ժամանակավոր կացարաններում: