ԻՆՉՈՒ՞ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՎԵՑ՝ ԻՄԱՆԱԼՈՎ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼՈՒ Է ԻՐ ՈՒԺԵՐԸ.
 
 
 
 
Ռոբերտ Քոչարյանը լավ գիտեր՝ ինչպես է առաջացել Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբումը, ինտրիգների դաշտին նա լավ է տիրապետում․ նախկին իշխանության, եթե ոչ իշխանությունների ատելության ֆոնին։ Կար խմորը, Փաշինյանը «դրոժ ավելացրեց» ու հասունացավ խմորը։ Բարձրացավ, բարձրացավ ու․․․ տեսանք՝ ինչ եղավ։
 
Եթե «բարձրացած խմոր տեսել եք», կիմանաք նաև, որ այն առանց լրացուցիչ ջանքերի «նստում է նաև»։ Դա դրսի ազդակների հետ կապ չունի, պրոցեսը ներսում է գնում։ Այդ մասին լավ գիտեն կողմերը։ Փաշինյանն իր ձեռքի տակ եղած հնարավորն ու անհնարն է օգտագործում (չեմ թվարկում լարվածություն չստեղծելու առումով)՝ կրակը վառ պահելու համար, հակառակ կողմն էլ՝ սպասում է, որ կրակը հանդարտվի։
 
Երկու կողմի համար էլ ժողովուրդը գործիք է, վառարան։ Մի կողմը տաքացնում է, մյուս կողմը սպասում, որ փայտը վերջանա։
 
Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով թեժացրեց վառարանը։ Վաղուցվա չորացած փայտիկները լցրեց և «կրակը երկինք հանեց»։ Նա այնքան միամիտ չէր, որ իր նետած «փայտիկներից հետո» չիմանար, որ կրակը բարձրանալու է մինչև իր մաքսիմալ կետը։ Ոմանք կասեն՝ այդ դեպքում ինչու՞ դուրս եկավ, կարող էր որոշ ժամանակ լռել։
 
Առանց կեռմանների ասեմ՝ Քոչարյանն ուզում էր տեսնել՝ ո՞րն է այդ մաքսիմալ կետը։ Դաշտ մտնելուց առաջ ուզում էր պատկերացնել՝ ինչ կարգի ուժի դեմ է դուրս գալիս։ Ինչ կարգի խութերի է հանդիպելու։
 
Փաշինյանն իր թիմով արեց առավելագույնը, որպեսզի ցույտ տա «իր ուժը», զենքը։ Քոչարյանին, կարծում եմ, հենց դա էր պետք։ Ռազմական, պատերազմական ոլորտի հետ առնչված մարդիկ առաջին հերթին ուզում են տիրապետել հակառակորդի ուժի մասին գաղտնիքը։ Հակառակորդը դաժան բառ է, բայց ինչ արած։
 
 
Հասմիկ Բաբաջանյան