Ովքե՞ր կարող են օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքից
 
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում շարունակվում է  Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների փոխհատուցման գործընթացը։ Սակայն ամեն տարի քիչ թվով մարդիկ փոխհատուցում են ստանում Խնայբանկում կորցրած ավանդների դիմաց։
 
Այդուհանդերձ, կան մարդիկ, որոնք տեղյակ չեն փոխհատուցման կարգի մասին, մասնավորապես, ովքեր իրավունք ունեն փոխհատուցում ստանալ: 
 
 
Ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված համապատասխան տեղեկատվությունը, թե ովքեր  կարող են օգտվել ավանդների դիմաց տրվող փոխհատուցման իրավունքից:
 
 
«Հայաստանի Հանրապետության 218 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և կառավարության 23.4.214թ.-ի N 46-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 1-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք  ունեն՝
 
1) մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
 
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
 
3) ՀՀ կառավարության 214թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 214 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
 
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
 
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
 
«ՀՀ 26թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որը ներկայացվում է ստորև.
 

 
Այժմ, ներկայացնում ենք այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդի գումարի դիմաց փոխհատուցում ստանալու համար։
 
Այսպես, փոխհատուցում ստանալու համար պետք է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին (հաշվառման վայր) ներկայացնել համապատասխան փաստաթղթերը.
 
1. անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ
 
2. ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին
 
3.ավանդատուի խնայողական գրքույկը  եւ դրա պատճենը
 
4.տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից՝ ավանդատուի բանկային  հաշվի քարտում՝ 1993 թվականի հունիսի 1-ի դրությամբ առկա տվյալների մասին
 
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է նաև՝
 
- ամուսնության վկայական կամ տեղեկանք՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից՝ ամուսնության գրանցման մասին
  
- ավանդատուի՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները
 
- ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները
 
- Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը
 
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ: Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուց¬ման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակա¬յին համամասնություններին համապատասխան:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աղբյուրը՝ life.panorama.am