ԱՄՆ իշխանությունները Facebook սոցիալական ցանցի ղեկավարությանը խնդրում են թուլացնել ծածկագրումը, որպեսզի հատուկ ծառայությունները ցանկացած պահի կարողանան միանալ ցանկացած օգտագործողին  եւ ծանոթանալ նրա նամակագրությանը, գրում է Astera-ն:
 
Եթե երկրի իշխանությունների պահանջները բավարարվեն, ապա փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն Facebook-ին, այլեւ սոցիալական ցանցին պատկանող WhatsApp-ին, ինչպես նաեւ Instagram-ին: Աղբյուրի համաձայն, Facebook-ը պատրաստ է կատարել ԱՄՆ իշխանությունների պահանջը:
 
Դեռ հայտնի չէ, թե հաղորդագրությունների ծածկագրումը կթուլացվի թե ամբողջովին կանջատվի: Հայտնի չէ նաեւ, թե ինչպես են հատուկ ծառայությունները մուտք գործելու օգտագործողների նամակագրությանը՝ դատարանով թե ցանկացած պահի:
 
 
Աղբյուրը- NEWS.am