Էրիկը ցույց է տվել գեղեցկուհի ընտրյալին.
 
Էրիկն այն երգիչերից է, ում երգերի ներքո մարդիկ սիրահարվում են, սեր խոստովանում: Մի խոսքով, նրա երգերը պարուրված են սիրով, ու պատահական չէ, որ երկրպագուներին այդքան շատ է հետաքրքրում, թե ով է հայկական երգարվետի ամենացանկալի փեսացուներից մեկի ընտրյալը:
 
Դե ինչ, երեւում է՝ «մրցավազքն» ավարտված է: Երգիչն Instagram-ի էջում հրապարակել է նոր լուսանկար, որում գրկել է մի գեղեցկուհու: Ժպտադեմ ու սիրառատ լուսանկարը Էրիկը բավականին հակիրճ է մեկնաբանել՝ գրելով. «Իմ»: 
 
 
 
 
 
 

Երկրպագուների, գործընկերների ջերմ մեկնաբանություններն ու հիացմունքի խոսքերը շուտով ողողել են մեկնաբանությունների դաշտը:
 
Ի դեպ, հունիսի 5-ին երգիչը նշում էր ծննդյան 3-ամյակը, ինչի կապակցությամբ վերհիշել էինք նրա «սիրո խոստովանություն»-երգերը: