Ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը՝ կազմել է 535.523.000 ԱՄՆ դոլար. «Ժողովուրդ».
 
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից տեղեկացավ, որ 2018թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 535 մլն 523 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է բերվել 442 մլն 487 հազար դոլար:
 
 
Հատկանշական է, սակայն, փաստը, որ գումարի հիմնական արտահոսքը եղել է ոչ թե թավշյա հեղափոխության ամիսներին, այլ դրանից ավելի վաղ` ՀՀԿ իշխանության օրոք: Ըստ պաշտոնական աղբյուրների` 99 մլն 178 հազար դոլարի արտահոսք եղել է փետրվար, 99 մլն 890 հազար դոլարի արտահոսք` մարտ ամիսներին, իսկ ահա ապրիլին, երբ արդեն սկսվել էր հեղափոխությունը, գումարի արտահոսքը կազմել է 93 մլն 726 հազար դոլար: Մեկ փաստ էլ. հունիս ամսին, մայիսի համեմատ, արտահոսքը նվազել է. մայիսին այդ թիվը կազմել է 92 մլն 360 հազար դոլար, հունիսին` 76 մլն 20 հազար դոլար»: