Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն.
 
 
 
«Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Արմենպրես»-ի հարցին, թե ներկայումս ինչ առողջական վիճակում է գտնվում Մանվել Գրիգորյանը, պատասխանեց, որ այդ մասով չի կարող որևէ տեղեկություն տրամադրել:
 
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին հունիսի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: