Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 21:15-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտ, բախվել են Opel մակնիշի 35 NG 339 համարանիշի և Renault մակնիշի 20 PP 100 համարանիշի ավտոմեքենաները:
 
Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները:   
Подробнее: https://shabat.am/am/article/163002/KHoshor-avtovtar-YErevanum--lusankarner-