Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պլանավորում են ունենալ չորրորդ երեխային.
 
 
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պլանավորում են չորրորդ երեխան ունենալ, հայտնում է ET Online-ը: Զույգը, որը մեծացնում է 5-ամյա դստերը՝ Նորթին, 2-ամյա որդուն՝ Սեյնթին եւ 7 ամսական Չիկագոյին (ի դեպ, նա ծնվել է փոխնակ մորից), կրկին ցանկանում է դիմել փոխնակ մոր ծառայություններին:
 
 
 
 
 
 
Վերը նշված լրատվամիջացին տված հարցազրույցում 37-ամյա հայուհին նշել է, որ միշտ ցանկացել է ունենալ մեծ ընտանիք, քանի որ նա ինքն է մեծացել մեծ ընտանիքում:
 
 
 
 
 
«Ես միշտ ցանկացել եմ ունենալ շատ երեխաներ, իսկ այժմ ես չգիտեմ: Հաջորդ շաբաթ մենք սկսում ենք ռեալիթի-շոուի 16-րդ եթերաշրջանի նկարահանումները, այնպես որ, եթե հանկարծ դա տեղի ունենա դուք անպայման կտեսնեք այն շոուի ընթացքում:
 
 
Սակայն այս պահին մենք դրա մասին չենք մտածում, ավելին՝ ես ունեցել եմ երկու դժվար հղիություն եւ ծանր ծննդաբերություն, այդ իսկ պատճառով նոր հղիությունն ինձ համար կարող է մեծ խնդիր դառնալ», - նշել է Քիմը, սակայն կայքի ինսայդերները պնդում են, որ 41-ամյա Քանյեն դիմել է հենց այն նույն կնոջը, ով ծննդաբերել է Չիկագոյին եւ ամենայն հավանականությամբ հաջորդ տարի Քարդաշյան-Ջեններ գերդաստանին սպասվում է հերթական համալրումը: