Ինձ նախնական ասել են, որ ՈՒՀԱ-ի ներկայացում է եղել, բայց հանձնարարել եմ մանրամասն ուսումնասիրել:
 
Որ գնամ նախարարություն, ում հանձնարարել էի, կխոսեմ, պարզելու՝ արդյունքները:
Նախնական գնահատականով, դա եղել է բեմականացված»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարարը՝ անդրադառնալով «Հասմիկ» մանկական ճամբարում արված լուսանկարներին:
Հիշեցնենք, որ այսօր Նարինե Կիրակոսյանը այսպիսի հրապարակում էր արել.
«Սա Հանքավանի «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարն է։
Ամբողջ պատկերը սկսած ճամբարի դիմային պատին փակցված պաստառից «մենք ենք տերը մեր երկրի», վերջացրած կանացի զգեստներով, տեր հոր ծաղրակերպարով ու «ուհա» վանկարկմամբ մեր իրականության արտացոլումն է։
Գիտե՞ն արդյոք ծնողները, որ այսպիսի «բարոյական» կերպարներ են դաստիարակում իրենց երեխաներին։
Չգիտեմ` դուք ոնց, բայց նման երևույթը նույնիսկ կատակով արված երեխաների ուղեղում բացասական է մխրճվելու։
Ամենաթողության դեմ ելած պայքարող մարդիկ հազիվ թե համասեռամոլության քարոզն են երազել մատաղ սերնդին»։v