Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանում հրկիզել են «Սուրբ Աստվածածին» նորակառույց մատուռը։
Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այրել են սրբապատկերը, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։