Վերա Բրեժնեւան ցնցել է երկրպագուներին իր շքեղ տեսքով.
Ուկրաինուհի Վերա Բրեժնեւայի համար ժամանակը կարծես տեղում մեխված է ու ոչ մի կերպ առաջ չի գնում: 
36-ամյա կրակոտ շիկահերը չի դադարում զանազան շքեղ հանդերձանքներով ներկայանալ, Instagram-յան գայթակղիչ հրապարակումնրեով ուրախացնել երկրպագուներին:
 
Վերան այս անգամ նախընտրել է փայլուն հանդերձանք, որը ոչ միայն էլ ավելի վառ է ստիպել աստղին շողալ, այլեւ ընդգծել է նրա նրբակազմ մարմնի առավելությունները:
 

 
Հանդերձանքի կաշվե լայն գոտին շեշտել է երգչուհու բարակ իրանը: Երկրպագուների մեկնաբանությունները ողողել են հրապարակումը: Նրանք հիացմունք ու զարմանք են արտահայտել աստղի ցնցող տեսքի վերաբերյալ:
 
 
Ավելի վաղ ներկայացրել էինք երգչուհու ու նրա դստեր՝  17-ամյա Սոնյայի ապշեցնող նմանությունը: Պետք է նշել, որ այս լուսանկարում դժվար էր հասկանալ՝ ով էր մայրը, իսկ ով դուստրը:
«Պատրաստ ենք ընթրիքին»,-մեկնաբանել էր լուսանկարը Վերան: