Մանվել Գրիգորյանին մեկուսարանում լուսանկարողը ԱԱԾ բարձրաստիճան աշխատակից է. ծառայողական քննություն է նշանակվել.Վանեցյան
 
 
Մեկուսարանում գտնվող ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
 
«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- նշեց Վանեցյանը՝ դատապարտելով լուսանկարի տարածումը։