ԻՆՉՈՒ՞ Է ԼԱՐՎԵԼ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ԵՎ ԻՆՉՈՒ՞ Է ԻՆՔՆԱԳՈՀ ԺՊՏՈՒՄ ՊՈՒՏԻՆ.
 
 
 
1995 թվականին հեծանվով զբոսանքներից մեկի ժամանակ որսորդական շունը կառչել է Անգելա Մերկելի ոտքից: Դրանից հետո երկաթե լեդիի մոտ առաջացել է շնից վախենալու ֆոբիան։ Մերկելի աշխատակազմը նախապես ընդունող կողմին զգուշացնում է կանցլերի այս վախի մասին, այս պատճառով նրա հետ հանդիպումների ժամանակ ոչ մի շուն չի լինում: Միակ մարդը, որն այս կանոնն անտեսում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2007 թվականի հունվարին նա Մերկելին հրավիրել էր Ղրիմի իր ամառային նստավայր: Երբ նրանք կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար, սենյակ է մտել Պուտինի Կոնի շունը: «Երկաթե լեդիին» հաջողվել է հանդարտությունը պահպանել, բայց նա նկատելիորեն լարվել է:
Հավանաբար Վլադիմիր Պուտինը Կոնիի միջոցով կամեցել է ընդգծել «Երկաթե լեդիի» թույլ կողմը։ Պուտինը ժպտում է ինքնագոհ․ դա նրան հաջողվել է։
 
 
․․․ Անգելա Մերկելը պատմում էր, որ ինքը հետևել է թավշյա հեղափոխությանը։ Հետաքրքիր է՝ կանցլերը գիտե՞ր Չալոյի մասին․․․