ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
 
  
ԽՈՅԵՐ
 
 
Այսօր պետք է լինեք համարձակ եւ ավելի բաց փոփոխությունների հանդեպ: Ժամանակն է, որ նորություն մտցնեք ձեր հարաբերություններում: Միօրինակությունից երկուսդ էլ հոգնել եք:
 
 

ՑԼԵՐ
 
 
Այսօր պետք է շատ զգոն լինեք, որպեսզի չանեք մի ինչ-որ սխալ, որը կտխրեցնի ձեր սիրելիին: Ամեն ինչ կախված է միայն ձեզանից:
 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Եթե այսօր սառնություն զգաք ձեր հոգում, անպայման տեղավորվեք կրակի մոտ եւ ռոմանտիկ հանդիպում կազմակերպեք սիրելիի հետ: Նրա ներկայությամբ անգամ կրակի անհրաժեշտություն չեք զգա:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
  
Այսօր ձեր սիրելին շատ դժվար ընտրության առաջ կկանգնի: Մի կողմից նա շատ կցանկանա երեկոն անցկացնել ձեզ հետ, մյուս կողմից` պարզապես չի կարողանա բաց թողնել գործնական շատ կարեւոր հանդիպումը: Խոստացեք, որ ամեն դեպքում չեք նեղանա նրանից:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կցանկանա, որ ուշադիր եւ հոգատար լինեք նրա հանդեպ: Սակայն այդ ուշադրության չափաբաժինը պետք է ճիշտ ընտրեք` ոչ քիչ, ոչ էլ շատ:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր պետք չէ հուզվել եւ նյարդայնանալ ինչ-որ բանից: Այս աշխարհում ոչինչ չարժե, որ դուք քայքայեք ձեր նյարդերը, առավել եւս, որ ձեր վատ տրամադրությունը կարող է փոխանցվել նաեւ ձեր սիրելիին:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր դուք կհասկանաք, որ ձեզ ճիշտ չեք պահել եւ կցանկանաք ներողություն խնդրել ձեր սիրելիից: Ինչեւէ, ցանկությունը լավն է, մնում է կարողանաք այն ճիշտ իրականացնել:
 

ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա մի շատ կարեւոր քայլ անել, որը կբարելավի ձեր հարաբերությունները: Ստիպված կլինեք նրան ուղորդել, կամ էլ սպասել այնքան, մինչեւ որ ամեն ինչ ինքնըստինքյան ստացվի:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր ձեր ցանկացած նուրբ քայլ ձեր սիրելիին կարող է տարօրինակ թվալ: Աշխատեք այնպես անել, որ նա դրանց մեջ ոչ մի կասկածելի բան չտեսնի:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին ձեր խորհրդի կարիքը կունենա, սակայն նրան պետք չէ դժվար խորհուրդներ տալ: Ասեք այն, ինչ առաջինն է ձեր մտքին գալիս:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր ձեր կյանքում նոր շրջան կսկսվի: Միայն ձեր ճիշտ գործողություններից կախված կլինի, թե ինչպիսի հաջողություններ այն ձեզ կբերի:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր շատ զգացմունքային կլինեք, ինչը նշանակում է, որ շատ սուր կընկալեք ամեն ինչ, ինչ ձեզ կասի ձեր սիրելին: Պետք չէ լինել այդչափ ծայրահեղ: