Սաակաշվիլին գիշերել է Լվովում
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով մուտք է գործել Ուկրաինա Լեհաստանից իր կողմնակիցների աջակցությամբ, ուղեւորվել է Լովով, որտեղ էլ գիշերել է: Մինչ այդ, ուկրաինական ոստիկանությունը նրա հանդեպ ապօրինի սահմանահատման համար քրեական գործ է հարուցել: Ավելի քան հարյուր հոգի էլ նրա կողմնակիցներից ձերբակալվել են լեհ-ուկրաինական սահմանի տարբեր ուղեկալներում:
 
Դեռւես ճշտվում են նրա հետագա անելիքներն ու պլանները: Ինչպես հայտնում է «Newsone»-ը, Սաակաշվիլին չի բարձրաձայնել հետագա պլանների մասին եւ միայն ասել է, որ սպասելու է որդուն եւ կնոջը: