Խաչատուրյան ընտանիքի պատմությունը կրկնվել է. Մերձմոսկվայում երեք եղբայրներ սպանել են հորը.
 
 
Ռուսաստանում հանցագործություն է տեղի ունեցել, որը ցավալիորեն հիշեցնում է Խաչատուրյան ընտանիքի աղմուկ հանած պատմությունը, որտեղ երեք քույրերը սպանել էին իրենց հորը։
 
 
Ամեն ինչ սկսվել է հրդեհից։ Օդինցովյան շրջանում, Խլյուպինո գյուղում բնակարան է այրվել։ Ներսում հրշեջները տղամարդու դի են հայտնաբերել՝ վզի շրջանում կտրվածքներով։ Ոստիկանները պարզել են զոհվածի ինքնությունը և սկսել են հարցաքննել նրա հարազատներն և մտերիմներին։
 
 
Երեք որդիներն են գտնվել (29, 24 և 19) տարեկան, որոնց բռնել են տաք հետքերով։ Տղաներն անմիջապես ամեն ինչ խոստովանել են։ Նրանք պատմել են, որ նստած են եղել տանը, խմել են և հանկարծ հին վիրավորանքն են հիշել. նրանց մայրը մահացել է և նրանք ամեն ինչում մեղադրում էին հորը։ Օղին և վիշտը խառնվել են իրար և տղաները որոշել են վրեժ լուծել հորից։ Նրանցից մեկը վերցրել է դանակը և հարձակվել հոր վրա։ Սպանությունից հետո տղաները որոշել են թաքցնել հետքերը և այրել են բնակարանը։ Երկու եղբայրներին բաց են թողել, նրանք հիմա վկայի կարգավիճակում են, իսկ երրորդին, որն իր վրա է վերցրել մեղքը, ձերբակալել են։
 
 
Աղբյուրը՝ 1in.am