Գիտնականները ապշած են. ԱՄՆ-ում կարմիր գույնի շնաձուկ է հայտնաբերվել.
 
 
 
 
Արտասովոր կարմիր երանգով հսկայական սպիտակ շնաձուկ է հայտնաբերվել Մասաչուսեթս նահանգում՝ գրում է ria.ru-ն:
 
 
 
 
 
 
Մոտ երեք մետրանոց ծովային գիշատչին ալիքն է ափ նետել: Պահակային ծառայության աշխատակիցները նկատել են, որ շնաձկան երախը և որովայնը ներկված է վառ կարմիր գույնով:
 
 
 
 
 
 
Դեպքի վայր ժամանած գիտնականների խումբը դիահերձում է արել, սակայն չի կարողացել պարզել կենդանու մահվան պատճառը: Գիտնականաները նաև չեն կարողացել բացատրել, թե ինչի հետևանք է շնաձկան անսովոր արտաքին տեսքը: