Հայտնի ամերիկահայ Դեն Բիլզերյանը վաղը կժամանի Հայաստան.
 
 
Ինչպես պոկերում, այնպես էլ կյանքում, Դենն էպատաժներ է սիրում: Նա խաղում է միայն խոշոր գումարներով՝ 10-25 հազար դոլար:
 Հայտնի ամերիկահայ Դեն Բիլզերյանը վաղը կժամանի Հայաստան.
 
 

 
 
 
 
 
Վարում է էքստրավագանտ կյանք: Պրոֆեսիոնալ պոկերում Դենը զգալի հաջողության է հասել 2009 թվականին World Series of Poker-ի ժամանակ: Նա խաղացել է հեռուստատեսային շոուի 6 էպիզոդներում՝ նվիրված այդ առաջնությանը:

 
 
Հայազգի պոկերի արքան իր շքեղ կյանքի մանրամասներով ողողում է սոցցանցերը՝ Facebook, Instagram, Twitter: Նրա հետևորդների թիվն ինստագրամյան էջում 1.3 մլն-ից ավելին է: 
 
 
 
 
 
 
Daily Mail-ին տված հարցազրույցներից մեկում Բիլզերյանը հայտնել է, որ իր կարողությունը մոտավորապես  100 000 000 դոլար է: Եթե   հավատանք Դենին, ապա նա արդեն փակ խաղերում վաստակել է ավելի քան 50 000 000 դոլար:

 
 
Դենն ամերիկյան մշակույթում մարմնավորում է ամենաարատավոր ու արգելված բարքերը, սակայն դա նրան չի խանգարում ունենալ բազում երկրպագուներ: