Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է.
 
 
 
Ուկրաինացի ու խորհրդային հանրաճանաչ երգչուհի Սոֆյա Ռոտարույին տեղափոխել են հիվանդանոց: Երգչուհին ելույթ է ունեցել Ուֆայի կորպորատիվ միջովառումներից մեկին: 
 
 
 
Ինչպես հայտնում է KP-ն, դրա ավարտին երգչուհու ինքնազգացողությունը վատացել է ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Այժմ նա գտնվում է Ուֆայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:
 
Բուժքույրերից մեկը պարբերականին պարզաբանել է. «Սոֆյան ընկել է ու կորցրել է հիշողությունը, քանի որ նրա ճնշումը կտրուկ տատանվել է: Արթնանալուց հետո նա չէր հասկանում՝ որտեղ է գտնվում, ինչ է կատարվում, չէր ճանաչում մարդկանց»:
 

 
Այնուհետեւ նա շարունակել է՝ խոսելով ներկա դրության մասին. «Այժմ երգչուհին ավելի լավ է զգում, հիշողությունը վերականգնվել է, գլխապտույտ չկա: Ինսուլտ չի տարել, իսկ խոսքի ապարատը լավ վիճակում է, մենք պարզապես որոշել ենք դեռ մի փոքր էլ հսկողության տակ պահել նրան»:
 
Ի դեպ, ճնշման հետ կապված խնդիրները նորություն չեն. դրանք տեւական ժամանակ է ուղեկցում են երգչուհուն: 
 
 
 
 
                                                                                                 Լուսանկարները՝ Instagram