ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ.
 
 
 
ԽՈՅԵՐ
 
Օգոստոսի 27-ին ձեզնից ուրախություն եւ երջանկություն, դրական զգացողություններ, ինքնավստահություն կճառագի։ Ձեր շուրջը կհավաքվեն բազում մարդիկ, որպեսզի վարակվեն այն էներգիայով, որը ձեզնից է հորդում։ Սակայն մի սպառեք ձեր ամբողջ ուժերը. չէ որ ձեր սիրելին նույնպես դրա կարիքը ունի եւ ձեր ջերմությունը հենց նրան է ավելի հարկավոր։
 
ՑԼԵՐ
Այսօր սիրելի էակը ստիպված կլինի իր ամեն խոսքը գործով ապացուցել, որպեսզի դուք հավատաք նրան։ Ճիշտ է, դուք արդեն վստահում եք նրան, բայց եւս մեկ անգամ համոզվելը չի խանգարի։
 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր սիրելի անձնավորությունը փոքր-ինչ ամաչելու է ձեզնից եւ ձեզ հետ շփումից։ Եվ նրա, եւ ձեզ համար անհասկանալի, թե որտեղից է առաջացել այդ անտեղի ամաչկոտությունը։ Փորձեք անկեղծ խոսել նրա հետ եւ իմանալ, թե ինչ է կատարվում նրա հոգում։
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
 
Ձեր սիրելիի համար այսօր շատ դժվար կլինի կենտրոնանալ եւ հասկանալ, թե ինչ եք խոսում եւ ակնարկում իրեն։ Աստղերը հուշում են՝ խուսափել խորհրդավորությունից եւ լինել ավելի հասկանալի։ Ձեր մտքերն արտահայտեք ավելի պարզ եւ ասեք այն, ինչ մտածում եք։
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կփորձի ամեն կերպ մոռանալ սեփական խնդիրների եւ զգացմունքների մասին՝ օրը նվիրելով միայն ձեզ։ Իհարկե, դա ձեզ համար շատ հաճելի կլինի, բայց երկար այդպես չի կարող շարունակվել։ Պետք չէ եսասեր լինել ու փակել աչքերը ամեն ինչի վրա։ Դուք նույնպես հետաքրքրվեք նրանով։
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Կույսերին բավականին դժվար օր է սպասվում։ Սիրելիի հետ վիճելու հավանականությունը շատ է, բայց դժվար է ասել՝ ինչն է լինելու պատճառը։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր շփման մեջ ոչ մի տարաձայնությունների չառաջանան, որպեսզի խուսափեք ավելորդ վեճերից։
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Օգոստոսի 27-ին ձեզ կհաջողվի հիանալիորեն համատեղել անձնական կյանքն ու աշխատանքը։ Օրվա ընթացքում դուք լավագույնը կլինեք աշխատավայրում, իսկ երեկոյան լավագույն սիրեցյալը՝ ձեր ընտրյալի համար։ Օրը գերագույն հաճույք կպարգեւի ձեզ։
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Հիշողությունների գիրկն ընկնելու օր է հայտարարված Կարիճների համար։ Հիշելու եք ձեր բուռն անցյալի դրվագները։ Բայց դրանք կարող են խոչընդոտել ներկայիս հարաբերություններին։ Թող անցյալը մնա անցյալում, եւ հիշեք, որ ապագան կառուցվում է ներկայի հիմքերի վրա։
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Օգոստոսի 27-ը խոստումները կատարելու օր է։ Սիրելի անձնավորությանը դուք վաղուց մի կարեւոր խոստում եք տվել, որ մինչեւ հիմա անկատար է մնացել։ Հանգամանքների բերումով այսօր դուք կհիշեք դրա մասին։ Իրականացրեք այն։
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր սիրելի անձնավորությանը կթվա, որ աշխարհը փուլ է եկել եւ ոչինչ այլեւս առաջվա պես չի լինի։ Փորձեք հանգստացնել նրան՝ նշելով, որ նրան սարսափելի ոչինչ չի սպասվում, քանզի դուք նրա կողքին եք։ Քաջալերեք ձեր ընտրյալին։
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր բնությունը դեմ կլինի ձեր հարաբերություններին։ Այն խոչընդոտ կլինի ձեր ռոմանտիկ զբոսանքին եւ ռոմանտիկ ընթրիքին, որոնց ընթացքում դուք մտադիր էիք սիրո խոստովանություն անել սիրելի էակին։ Ուստի, աստղերը հուշում են՝ ռոմանտիկ ընթրիքը կազմակերպել տանը՝ չմոռանալով սիրո խոստովանության մասին։
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր պետք է ավելի մտերմացնել հարաբերությունները։ Փորձեք դա անել մեղմ, առանց շտապելու՝ վայելելու ամեն րոպեն, որն անցկացնում եք սիրելի անձնավորության կողքին։