Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Հ. Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Դ. Ճարտարապետ փողոցի բնակիչ, 45-ամյա Արտուշ Երանոսյանի վարած Mercedes մակնիշի 97 AM 007 համարանիշի, Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Նահապետ Սարգսյանի վարած ВАЗ 21140 մակնիշի 35 GD 019 համարանիշի և Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արամայիս Գրիգորյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 45 ՍՍ 727 համարանիշի ավտոմեքենաները։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գրիգորյանի ուղևորուհի՝ 15-ամյա Արփի Գրիգորյանը, ով հաշվառված է Գյումրի քաղաքի Լալայան փողոցում, մարմնական վնասվածքներով տղափոխվել է Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: