Եվ այսպես, միլիոնատեր Դեն Բիլզերայնի հայաստանյան արկածները շարունակվում են: Երեկ ԱՄՆ-ից ժամանած մեր հյուրը՝ միլիոնատեր Դեն Բիլզերյանը ստացավ ՀՀ քաղաքացիություն, այսօր ցուցադրեց իր հայկական անձնագիրը, իսկ այժմ ըստ պլաններեր Դենը պետք է ուղեւորվեր դեպի Երեւանի բացօթյա լողավազաններից մեկը, սակայն մեր աղբյուրների հաղորդմամբ նրանք ուղեւորվել են դեպի Արցախ: Դենը հյուրանոցից դուրս է եկել հոր, եղբոր, ընկերուհիների, թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի ուղեկցությամբ. Եւ կարծես, ինչ-որ բան է փոխվել եւ նրանք ինքնթիռով պատրաստվում են մեկնել Արցախ:
 
Եվ այսպես, Դեն Բիլզերյանն իր հոր, եղբոր, ընկերուհիների եւ թիկնազորի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ մեկնել է Արցախ: Բիլզերյանն իր Instagram-ում հոլովակ էր հրապարակել ուղղաթիռից:
 

 
 
Հիշեցնենք, որ Դենն այցելել է Սեւան ,ինչի մասին վկայում է նրա ընկերուհու՝ Սուելինի Instagram-ը եւ ուշադրություն. Նա այնտեղ համտեսել է հայկական խորոված եւ լիմոնադ))))
 
Բայց դա դեռ վերջը չէ, նրանց ընկերակցել է նաեւ Սիրուշոն, որի հետ իր Instagram-ում համատեղ լուսանկար է տեղադրել Դենի ընկերուհին:
 

 
Իսկ քիչ հետ արդեն հայ միլիոնատիրոջ ընկերուհին լուսանկար է հրապարակել շոգեբաղնիքից:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի