Դերասան Դավիթ Աղաջանյանը ու երգչուհի Աննա Դովլաթյանը ամուսնացել են: Դերասանը հարսանիքից լուսանկար է տեղադրել ինստագրամում: Նա նաեւ գրառում կատարել:
 
 
«Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ կյանքի կարեւոր իրադարձությամբ: Տեղի ունեցավ մեր ամուսնությունը, եւ իհարկե, պետք է ասեմ, որ շատ երջանիկ եմ: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ գտնեք Ձեր կյանքի այն կարեւոր էակին, ով ամբողջ կյանքում կքայլի Ձեր կողքին եւ ձեռքը բաց չի թողնի:
   
 
Իսկ քեզ, Ա՛նս, ցանկանում եմ, որ միշտ փայլեն մանկական աչուկներդ, դուրս չգաս քո հեքիաթից, վազես, ուրախանաս ու չկորցնես քո երեխայությունը: Սիրի՛ր ու գնահատի՛ր մեր կյանքի յուրաքանչյուր դրվագը:
 

 
 
Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներին, ովքեր օգնեցին իրականություն դարձնել մեր կյանքի կարեւորագույն օրվա խենթ ցանկությունները»,- գրել է նա:
 
Ինստագրամում գրառում է կատարել նաեւ երգչուհին:
 
«Իմ կյանքի ամենաերջանիկ օրը»,- գրել է նա:
 
Դավիթը եւ Աննան միմյանց հավերժ սիրո երդում են տվել անցած հանգստյան օրերին: