«Նոր Իշխանությունները Մտահոգություն Ունեն, Որ Մեկ Տարի Հետո Մենք Դավադրություն Կիրականացնենք». Շարմազանով.
 
Այսօր, Աժ-ում, լրագրողների հետ զրույցում՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ասել է․ «Եթե գնանք ձեր կամ Փաշինյանի տրամաբանությամբ, ապա պետք է ժամանակ առ ժամանակ երկրում ընտրություններ անցկացնենք։ Մեզանից որևէ մեկը չի կարող նախապես իմանալ, թե ինչ կլինի երկրում երկու ամիս հետո։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի իրողությունների միջավայրում, որտեղ արտաքին ցանկացած շեղում կարող է շատ լուրջ ազդեցություն թողնել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Ես դեմ չեմ, որ սահմանադրական բարեփոխումներ լինեն, բայց ես այն համոզմունքն ունեմ, որ այդ բարեփոխումները տեսնելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք նոր բարեփոխված սահմանադրության պտուղները քաղելու։ Սահմանադրական նախկին փոփոխություններն արվել են տասը տարվա ընդմիջումներով, իսկ նոր իշխանությունները ցանականում են մեկ տարվա մեջ անել նման փոփոխություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մայիսին վարչապետի պաշտոնից հրաժարական չտա։ Նոր իշխանությունները մտահոգություն ունեն, որ մեկ տարի հետո մենք դավադրություն կիրականացնենք և նոր վարչապետի թեկնածու կառաջադրենք»։