ԽՈՅԵՐ
 
Այսօր լավ կլինի դուրս հանեք ձեր մեջ կուտակված էներգիան, սակայն դա պետք չէ անել ընտանիքում վեճեր ստեղծելով: Էներգիան ծախսեք ոչ թե վիճաբանության, այլ սպորտով զբաղվելու վրա:
 

ՑԼԵՐ
 
Այսօր Ցլերին անամպ հարաբերություններ են սպասվում: Եթե սիրելիի հետ որեւէ համատեղ գործով զբաղվեք, դա ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին ձեզ հետ կցանկանա մի ինֆորմացիայով կիսվել, որը ձեզ այդքան էլ չի հետաքրքրի, բայց նրա համար շատ կարեւոր կլինի: Ցույց տվեք, թե հետաքրքրված եք նրա պատմածով: Դա այդքան էլ բարդ բան չէ:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր դուք մի բան կանեք, ինչը ձեզ կզարմացնի, քանի որ չէիք սպասում, ու ընդունակ եք նման սխրանքի: Ձեր սիրելին, սակայն, ոչնչից չի զարմանա: Նա վաղուց էր նկատել, որ դուք համարձակ անձնավորություն եք, իզուր էլ նրան չէիք հավատում:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին ոչ մի կերպ չի կարողանա ձեզանից գոնե մի քանի րոպեի ուշադրություն ստանալ: Այո, ձեր գործերը շատ են, սակայն հնարավորության դեպքում փորձեք մի քանի վայրկյանով երջանկացնել նրան:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր փորձեք միանշանակ չհավատալ այն ամենին, ինչ ձեզ կասեն, հատկապես, եթե դա ասի ձեր սիրելին: Իհարկե, պետք չէ ամեն ինչի մեջ սուտ փնտրել, բայց զգույշ լինելն էլ է լավ:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին ամբողջությամբ կհավատա պատրանքներին: Նա կցանկանա դրանով վարակել նաեւ ձեզ: Աշխատեք ինչ-որ կերպ կիսել նրա տեսակետը:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Լավ կլինի ավելի մեղմ վերաբերվեք ձեր ընտանիքի անդամների որոշումներին: Դուք դրանց լուրջ չեք վերաբերվում, բայց չարժե այդպես անել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Պետք է հասկանաք, թե ինչպիսի մոտեցում է պետք ցույց տալ սիրելիին: Դա կօգնի, որ էլ ավելի ամրապնդեք ձեր հարաբերությունները:
 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր ամեն ինչ պետք է անել կշռադատված: Նախքան որեւէ քայլ ձեռնարկելը, մանրամասն մտածեք հետեւանքների մասին:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Աղջիկներ, պետք չէ գնել կասկածելի սնունդ: Անգամ, եթե դրա տեսքը ձեզ շատ է գրավում, բայց երբեք այն չեք փորձել, մի գնեք… հնարավոր է այսօր այն լավ չանդրադառնա ձեր օրգանիզմի վրա:
 
ՁԿՆԵՐ
 
Եթե ձեր հարաբերություններում վաղուց որեւէ լուսավոր բան չեք նկատել, զգոն եղեք` այսօր լույսը կայցելի նաեւ ձեզ: Իսկ եթե ձեր կյանքում միշտ ամեն ինչ հարթ է եղել, օրը խոստանում է իսկական տոնի վերածվել: