Ապագան արդեն եկել է։ Այնուամենայնիվ, այդպես է որոշել Քիմ Քարդաշյանը, երբ հետաքրքրվել է բարեկամի՝ Սայմոն Հաքի fashion նախագծով։ Հաքի կարծիքով՝ շուտով ժամանակներ կսկսվեն, երբ մարդիկ աքսեսուարներն ու զարդերը մաշկի տակ կկրեն։ A. Human նոր կոնցեպտը տղամարդը ներկայացրել է համացանցում՝ Քանյե Ուեսթի կնոջն իր գլխավոր մոդելը դարձնելով։

 
Քիմը պարանոցին շղթա է կրել, որը նրա սրտի ռիթմին համապատասխան դեղին լույս էր լուսարձակում։ Աստղն Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում փայլում է ֆուտուրիստական ոճի զարդով և հետևորդների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրել։