SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից դեկտեմբերի 20-ին Երևանում 2 քաղաքացու վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Նորիկ Մանուկյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի 34 ՏV 429 համարանիշի ավտոմեքենայով Կորյունի և Գ. Քոչարի փողոցների խաչմերուկում «Ցիտադել»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 7-ամյա Աննա Ալավերդյանին և 55-ամյա Գոհար Սանթրոսյանին:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց և կատարվածի մասին տեղեկացրել Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ալավերդյանը սովորում է «Ուսում» դպրոցի 2-րդ դասարանում, իսկ Գ. Սանթրոսյանը աշխատում է «Գուդ-Կրեդիտ» վարկային կազմակերպությունում: