Վթարային ջրանջատում Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում օգոստոսի 29-ին
 
 
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը.
 
 
 
Գեղարքունիքի մարզի՝ Սեւան քաղաքի, այդ թվում Գագարին, Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի,
 
 
 
Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:
 
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: