«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պլանավորում է ամռանը խոշոր տրանսֆեր իրականացնել: Այս մասին հաղորդում է Express-ը:
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում են Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Գարեթ Բեյլը և «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը: «Կարմիր սատանաներ»-ը վստահ են, որ ամռանը կարող են այս երկու ֆուտբոլիստներից մեկի հետ պայմանագիր կնքել:
 
Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գրիզմանի հրաժարագինը 200 մլն եվրոյից կնվազի մինչև 100 մլն եվրո:
 
 
Աղբյուր՝ sportal.am